National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.09.2022
Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար իրավական հենք ստեղծել՝ հետագայում դեպոզիտ հաշիվ ունենալու համար
1 / 3

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ՝ ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար իրավական հենք ստեղծել՝ հետագայում դեպոզիտ հաշիվ ունենալու համար, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների լիազորությունները դադարելու դեպքերի թվում ավելացվել է նաեւ վերջիններիս կողմից պաշտոնից ազատվելու գրավոր դիմումը վարչապետին ներկայացնելու դեպքը: Նախագծով առաջարկվում է կարգավորվել նաեւ Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեության ավարտման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում:

Նախագծին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Հաջորդիվ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար օրենսգրքի 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափն ավելացնել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Լիլիթ Մինասյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am